«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

IMG_1759

Արա լեռ

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է  սեպտեմբերի 20-25-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» նախագծով:

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:

Սեպտեմբերի 23-ին ճամփորդելու ենք Արայի լեռան վրա գտնվող Ծաղկեվանք (սբ.Վառվառայի մատուռ):

Անհրաժեշտ պարագաներ և արշավային գործիքներ՝

  • Մարզական հարմար հագուստ, ապահով կոշիկներ, արևային գլխարկ
  • Ուսապարկ
  • Ջրաման
  • Սնունդ
  • Հեռադիտակ

 

Ավանդապատում Արա լեռան և Վառվառա մատուռի մասին

Ըստ ավանդության՝ լեռը կոչվել է Արա Գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին, բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը, այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ  Արան իր զորքը դասավորել էր Արալեռի ստորոտում: Իսկ թագուհին դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արալեռը  հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է  ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: «Քիթ» են անվանում  գագաթի արևմտյան մասում ցցված ժայռազանգվածը, որը կոչվում է նաև «Աքլորաքար»: Աքլորաքարի ժայռերի մեջ է գտնվում  քարանձավը, որն անվանում են Կույս Վառվառայի անապատը կամ Ծաղկեվանքը, որի մասին կա մի քանի ավանդապատում: Մի ավանդության համաձայն`  քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ: Հովիվներից իմանալով աղջկա տեղը հայրը գտնում է նրան և միանգամից նահատակում: Մահանալուց առաջ Վառվառան անիծում է մատնիչ հովիվներին, որոնք ոչխարների հետ քար են դառնում: Դրա հետ միասին Վառվառան խնդրում է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողները բժշկվեն: Դրանից հետո քարայրը կոչվում է Ծաղկեվանք կամ Վառվառա կույսի քարայր:
Ըստ մի այլ  ավանդազրույցի`​ Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: Շատ դարեր առաջ մի իշխան հիանում է աղջկա գեղեցկությամբ և ցանկանում  է բռնի ուժով տիրանալ աղջկան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ`​ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում, հովվին խնդրում է թաքցնել իրեն և որևէ մեկին չհայտնել իր տեղը: Զայրացած իշխանը աղջկան փնտրելովգալիս, հասնում  է Արա լեռան փեշը: Հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը: Ծաղիկն էլ, տեսնելով, որ իշխանն իրեն ուր որ է կգտնի, բարձրանում է հսկա ժայռը և իրեն նետում ցած, այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։ Եվ նահատակ կույսի անվամբ էլ մատուռն անվանում են Ծաղկեվանք: Մամռոտ մատուռի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որտեղ կաթիլ առ կաթիլ ջուր է լցվում քարանձավի վերին մասից,  ավանդազրույցի համաձայն` աղբյուրը Ծաղիկ կույսի արցունքներից է գոյանում: Հայերը կարծում են, որ այս աղբյուրը բուժիչ հատկություններ ունի:
Ծաղկեվանքի  հետ կապված է ևս մի ավանդապատում: Ասում են, որ երբ Հռիփսիմե և Գայանե կույսերը փախչում էին արքայական զինվորներից, նրանք խնդրում են մի հովվի, որ նա ապահով ուղղություն ցույց տա: Հովիվը կատարում է խնդրանքը, սակայն ամբողջը պատմում է զինվորներին: Այդ նույն վայրկյանին հովիվը իր հոտի հետ միասին  քարանում է:
Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Եվ ըստ ավանդապատումի` Ծաղկամայրը,  քրիստոնյա Վարվառա կույսն է:
Քարանձավ – մատուռը դարձել է ուխտատեղի և յուրաքանչյուր տարի բարեպաշտ հավատացյալները Համաբարձման տոնին  ուխտի են գնում Ծաղկեվանք:

Запись опубликована в рубрике «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Без рубрики, Ուսումնական ճամփորդություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s