«Օշական» ուսումնական ճամփորդություն

22338836_713615792159176_6072661470043640548_o.jpg

Ուսումնական ճամփորդություն՝ Երևան-Օշական

Ամսաթիվ՝ 20.10.2017 թ.

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 15:00

Դասարան՝ 1-2

Սովորողների թիվ՝ 26

Պատասխանատուներ՝ Ա. Մնացականյան, Լ. Փաշայան, Ս. Սիմոնյան

Ճամփորդության նկարագրություն՝

Երևան-Օշական հեռավորությունը՝  29 կմ

  1. Կանգառ Օշականի  մուտքի՝ Տառերի հուշարձանի մոտ
  2. Այցելություն Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (հանդիպում եկեղեցու քահանայի հետ)
  3. Եկեղեցում «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ» երգերի կատարում
  4. Նկարահանում Տառերի պուրակում
  5. Համերգային ծրագիր եկեղեցու բակում.                                                                              Կոմիտասյան օրերի ամփոփում. Խաղերգեր՝«Կաքավիկ», «Կռունկ ծափ տուր ու թռի»          (Համերգի ընթացքում`Կոմիտասյան երգերի խոսքերի թռուցիկների, կրթահամալիրի բուկլետների տարածում)
  6. Քայլարշավ դեպի Քասաղ գետ, որի վրա գնտվում է տուֆից պատրաստած հնգաթռիչք կամուրջը. գետափում հանրօգուտ աշխատանքի կատարում
  7. Նախաճաշ, ազգային խաղեր
  8. Քայլարշավ կամուրջի վրայով
  9. Վերադարձ

Նպատակը՝  «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում

Ճամփորդելու միջոցով  ճանաչել  շրջակա միջավայրը

Նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և  բարելավմանը

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Սովորողների գործունեության նկարագրություն.

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը.ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն

Աղբյուրը՝ այստեղ

Реклама