«Սեբաստացու օրեր» ուսումնական նախագիծ

Նախագիծն իրականացվում է Սեբաստացու օրերին և նախատեսված է առաջին դասարանիհամար:
Նպատակը և խնդիրները.
 Բանավոր խոսքի զարգացում
 Ստեղծագործական երևակայության զարգացում
 Տառաճանաչություն
 Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
 Շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում

Արդյունքում նախատեսվում է՝

  • Ֆիլմ թթուդրիկի ընթացքի մասին
  • Ես Սեբաստացի եմ ուսումնական ֆիլմ, որտեղ սովորոսները ներկայացնում են, թե ինչպիսն է Սեբաստացին:
  • Սեբաստացի հայրիկ, մայրիկ, տատիկ և պապիկներ
  • Ֆոտոշարք. Իմ սենյակային բույսը /անվանում, խնամքի առանձնահատկություններ/

Ընթացքը. Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր նախագիծը մեկնարկում է Թթուդրիկի ավանդական ծեսով, որն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման բանջարեղենն է: Խմբավորում են բանջարեղենը ըստ տարբեր հատկությունների, խնդիրներ են կազմում, պատմություններ են հորինում, սովորում են դրանց անվանումները օտար լեզուներով: Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, նոր երգեր են սովորում, նկարչական ծրագրով նկարում են տարբեր կերպարներ և մուտքագրում են բառեր թթու բառը:
Նախագիծ նախագծում.
Նախատեսվում է կրթահամալիրի տոնին նվիրված թաղարներ տնկել: Յուրաքանչյուր սովորող բերում է որևէ սենյակային բույսի կտրոն, դնում է ջրի մեջ և ամեն օր հետևում է փոփոխություններին: Երբ կտրոնը արմատակալում է, նրան տեղափոխում ենք հողի մեջ: Դասասենյակում յուրաքանչյուր սովորող ունենում է իր թաղարը և զբաղվում է նրա ամենօրյա խնամքով:
Կատարելու ենք բնագիտական երկու փորձ՝ Ջուրն ու համերը, Գունավոր ծաղիկները:
Նախագծի ամփոփումը
Նախագիծը ամփոփվում է տոնակատարությամբ, ծիսական հարիսայով ու թթվի համտեսով:

Աղբյուրը՝ այստեղ