Նախագծային շաբաթ

Նախագծային շաբաթ

Նախագիծը նախատեսված է «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ դասարանի համար:

Նախագծի նպատակն է դիտարկումների, ընթերցանության, ճամփորդությունների, տեխնոլոգիական գործունեության, բնագիտական փորձերի, ունկնդրման  միջոցով սովորողների մոտ ձևավորել ճանաչողական, ստեղծագործական հմտություններ ու կարողություններ:

Նախագիծը սկսում ենք  հոկտեմբերի  սկզբից,  այն ամփոփվում է  սովորողների աշնանային արձակուրդից հետո նոյեմբեր ամսին:

Նախագծի ընթացքում իրականացնում և ամփոփում ենք հետևյալ նախագծերը՝ Կոմիտասյան օրեր, Տիեզերք, Խնկոյանական օրեր, , Սեբաստացու օրեր:

Նախագծի ընթացքում սովորողները դիտարկումներ են անում, հետևում են բնության փոփոխություններին, հետևություններ են անում, նկարաշարեր են ստեղծում, աշնանային ընթերցարաններ են կազմում, մասնակցում դասարանական տեսանյութերի ստեղծմանը:

Նախատեսում ենք ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան ինստիուտ, Աստղացուցարան և  Ջրվեժի անտառային պուրակ, որտեղ իրականացնելու ենք բացօթյա պլեներ:

Աշնանային արձակուրդներին սովորողները շարունակելու են դիտարկումներ, փորձեր կատարել, ընտանեկան փոքրիկ նախագծեր իրականացնել /յուրաքանչյուրը ներկայանալու է իր աշխատանքով/:

Աշխատանքներն ամփոփվումը տես դասարանական բլոգում: