«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-30-ը
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:
Նախատեսվում է՝
Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի անվան տուն-թանգարան

Ստեղծագործությունների ցանկ
 «Աքաղաղն ու կտուրը», «Մեղու», «Բզեզ» , «Գիշեր», «Ծիածան», «Փեսացու մուկիկը»,«Մոծակի մահը »

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝

  • Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:

Խնդիրները՝
• Խոսքի զարգացում
• Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
• Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
• Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
• Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
• Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
• Մարմնակրթություն, անձնական հիգենիա

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

• Աուդիոբանաստեղծություններ
• Մեդիաընթերցարաններ

Սովորողների ամենօրյա գործունեության տեսակները
• Առավոտյան ծես
• Բանավոր խոսք, թատրոն
• Թվաբանություն –բնագիտություն
• Մեդիատեխնոլոգիա
• Ծեփ կամ նկարչություն
• Բնագիտական գործունեություն
• Երգ-պար-խաղ
• Մարմնակրթություն-հիգիենա

Սպասվելիք արդյունքները՝
•  Դասարանային խմբի ձևավորում
• Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության դրսևորում
•  Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների), մտքերը անկաշկանդ, հասկանալի, ամբողջական արտահայտելու կարողության զարգացում
• Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում
• Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:
• Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:
• Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ
• Խնդրի և այլ հաշվելի տվյալներ կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում
• «Մեկ և ավելի» գաղափարի յուրացում
•  Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել, Pait ծրագրով աշխատել

Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը»  ստեղծագործության հետ աշխատանք
• Բերանացի ասել
• Անհասկանալ բառերի բացատրություն
• Զրուցել աքաղաղի մասին /ինչպիսի՞ն է/
• Բեմականացնել /աքլորներ, կտուրներ/
• Արտասանել տարբեր ձայներով /ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած…./
• Paint նկարչական ծրագրով նկարել աքաղաղներ և մուտքագրել աքլոր բառը:
• Բառերի վանկատում և հեգում:
• Հոմանիշներ և հականաիշներ:
• Հանելուկներ աքլորի մասին /նաև՝ հորինել/
• Ոտանավորի աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում

Խնկոյանի «Մեղու» ստեղծագործության հետ աշխատանք
• Ծաանոթանալ, զրուցել միջատների մասին /smart դասեր/
• Բերանացի ասել
• Անհասկանալի բառերի բացատրություն
• Բարձր-ցածր, մեծ-փոքր, երկար-կարճ, հեռու-մոտիկ հասկացությունների ամրապնդում /smart դասեր/
• Նկարել մեղվի անցած ճանապարհը:
• Ոտանավորի խաղ-բեմականացում:
• Paint նկարչական ծրագրով նկարել մեղուներ, մուտքագրել մեղու բառը:
• Բառերի վանկատում, հեգում:
• Հանելուկներ, շուտասելուկներ:
• Հոմանիշներ, հականիշներ:
• Ոտանավորի աուդոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում:

Նախատեսվում է մեկնել ուսումնական ճամփորդության Ա. Խնկոյանի տուն-թանգարան:

Խնկոյանական օրերը երկրորդ դասարանում

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում:
Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին ծանոթանալ, ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:
• Նախապատրաստական փուլ
Առաջին փուլում մի փոքր զրուցել Խնկոյանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել առաջին դասարանում սովորած ստեղծագործությունները:
Համացանցում որոնել իրենց իմացած խնկոյանկան ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:
Ստեղծագործությունների ցանկ
Խնկոյան «Փեսացու մուկը »
Խնկոյան «Մոծակի մահը »

• Ուսումնական փուլ
Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:
Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք խնկոյանական ստեղծագործություններից «Փեսացու մուկը » և կբեմադրենք: Ստվերային ներկայացում կխաղանք հենց դասարանում, մեզ կօգնի պրոեկտորի լույսն ու էլեկտրոնային գրատախտակը:
Յուրաքանչյուրին տրվելու է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝
• Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝ «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
• Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը և ֆիլմ ստեղծի՛ր:
• Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ խնկոյանական որևէ առակի սցենարով:
Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:
• Եզրափակիչ փուլ
Մինչև հոկտեմբերի 23 –ը բոլոր աշխատանքները կհավաքվեն կայքի դասարանական էջում և Խնկոյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:
Նախատեսում եմ ճամփորդություն Խնկո Ապոր գրադարան:

Խնկոյանական օրերը երրորդ դասարանում

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:
Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին ծանոթանալ, ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

Սպասվելիք արդյունքներ՝
• Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
• Խնկոյանական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում
Ստեղծագործությունների ցանկ՝

Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»
Խնկոյան «»

Ընտանեկան նախագիծ
Խնկոյանի ստեղծագործություններից հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենսիրելի ստեղծագործությունները, կարդում են մեզ համար, սովորողները ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են անհատական բլոգում:
Խմբային նախագծերը նույնպես արդյունավետ են, երբ կարդալուն միանում է տեխնոլոգիան:
«Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործությունը դերերով կարդալուց և քննարկելուց հետո սովորողներին հանձնարարվում է խմբերով աշխատել: Կավով ծեփել, այնուհետև՝ գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում կունենանք մեդիաներկայացում:
Աշխատանք բանաստեղծությունների հետ
Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:
Սովորողները ծանոթանում են «Ձմեռ» բանաստեղծությանը, Wizardbrush ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, ձայնագրիչով ձայնագրում բանաստեղծությունը: Ձայնագրիչով աշխատանքը լուծում է մի շարք խնդիրներ՝ նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը և ճիշտ արտասանությանը, ինչպես նաև լսողությանը զարգացմանը (լսելով գտնել թույլ տրված արտասանական սխալները): Ձայնագրիչով աշխատելիս սովորողները լսում են միմյանց, հայտնում կարծիքներ լսած նյութի վերաբերյալ, քննարկում հետագա անելիքները: Նախագիծն ամբողջացնում է ֆիլմերում, մեդիանյութերում հնչած երաժշտությունը, որի ընտրությունը պիտի համապատասխանի և ուսումնական, և բարձրաճաշակ երաժշտության նորմերին:
Նախատեսվում է ուսումնական ճամփորդություն Խնկոյանի անվան գրադարան:
Ուսումնական ճամփորդությունից առաջ սովորողներին հանձնարարվում է համացանցից, հանրագիտարանից տեղեկություններ հավաքել Խնկոյանի մասին, ծանոթանալ նրա ստեղծագործություններին, հրատարակված գրքերին: Ճամփորդությունից հետո սովորողները բլոգում պատմում են, թե ինչ տվեց նրանց թանգարան այցելությունը, ինչ նոր բան սովորեցին:
Խնկոյան + Մաթեմատիկա =Խնկոյանական Խնդրագիրք
Ընտրել Խնկոյանի սովորողներին ծանոթ ստեղծագործություններ ու դրանց հիման վրա կազմել մաթեմատիկական, տրամաբանական առաջադրանքներ, հարցարաններ: Կարևոր նախապայման է՝ ստեղծագործությունը պետք է յուրացված լինի:
Նախատեսվում է կազմել կամ ստեղծագործությունը վերածել (ներկայացնել) ՝
• Որպես գնացուցակ
• աղյուսակների, դիագրամների տեսքով
• ռոդարիական հարցարանների տեսքով
Ինչպես նաև՝ հաշվել ուսումնական ճամփորդության ծախսերը՝ տոմսի արժեքը, ճանապարհի հեռավորությունը:
Խնկոյան + Բնագիտություն = բնագիտական մեդիաընթերցարաններ
Խնկոյանի ստեղծագործություններից սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝ մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների, համացանցից տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Power Point ծրագրով հավաքում են՝
• Մեդիաընթերցարան միջատների մասին
• Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
• Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին
Տեխնոլոգիա. Խոհանոց
Նախագծի ընթացքում նախատեսվում է թխել խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:
Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում: