Բուսաբանական այգի. աշնանային պլեներ

Ուսումնական ճամփորդություն՝ Բուսաբանական այգի

Ամսաթիվ՝ 14.11.2017 թ.

Մեկնում՝ 10:30

Վերադարձ՝ 13:30

Մասնակիցներ՝ առաջին դասարանցիներ

 

Պատասխանատուներ՝ Ա. Մնացականյան, Հ. Ղազարյան

Նպատակը՝

  • ուսումնասիրել, հետազոտել աշունը
  • ճամփորդելու միջոցով  ճանաչել  շրջակա միջավայրը
  • նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և  բարելավմանը

Խնդիրները՝

  • ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորևել տեխնոլոգիական հմտություններ

Սովորողների գործունեության նկարագրություն.

  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝  բուսականություն
  • բնության գրկում նկարել աշուն՝  աշնանային պլեներ
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ

Ճամփորդությունը ամփոփել բլոգում ֆոտոշարի, տեսանյութի և ռադիոլուրի տեսքով: